ԱշխարհՇոու-բիզնեսՏեսանյութ

Ուիլ Սմիթը «Just the Two of Us» հիթը կատարել է 10-ամյա Էլեն Ալավերդյանի հետ (Տեսանյութ)

Ուիլ Սմիթը «Just the Two of Us» հիթը կատարել է 10-ամյա Էլեն Ալավերդյանի հետ (Տեսանյութ)

Ուիլ Սմիթն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 1997-ին թողարկված «Just the Two of Us» հիթը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի նվագակցությամբ:

«Ուաո՜ւ, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,- տեսանյութին կից գրել է Սմիթը:

«Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»,- արձագանքել է Էլենը՝ հոլիվուդյան աստղի հետ տեսանյութը հրապարակելով իր էջում:

Էլենն ավելի վաղ՝ հունվար ամսին, տեսանյութ էր տեղադրել, որտեղ կիթառով կատարում էր Սմիթի «Just the Two of Us» հիթը:

10-ամյա Էլենն ընտանիքի հետ բնակվում է Լաս Վեգասում:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում