ՄամուլՏեսանյութ

Ուժեղ քամին տապալել է շենքերից մեկի տանիքը (Տեսանյութ)

Ուժեղ քամին տապալել է շենքերից մեկի տանիքը (Տեսանյութ)

Արմավիրի մարզի Երևանյան փողոցում այսօր՝ մարտի 6-ին, ուժգին քամին տապալել է երկհարկանի շենքերից մեկի թիթեղյա տանիքը և շպրտել փողոցի երթևեկելի հատված։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչության պետ Տաթև Մկրտչյանը։

«Խելագար քամին կաթվածահար է արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի երթևեկությունը։ Տանիքի մետաղական մասը շպրտվել է շուկայի խաչմերուկ տանող հատվածը։

Բարեբախտաբար տուժածներ չկան»,- ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով