ՄամուլՏեսանյութ

Ուժեղ քամին Երևանում վնասել է շինությունների տանիքներ և ծառեր (Տեսանյութ)

Ուժեղ քամին Երևանում վնասել է շինությունների տանիքներ և ծառեր (Տեսանյութ)

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր:

քամի

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով