Մամուլ

Ուժեղ ցնցումներից օդանավում բորտուղեկցորդուհին բախվել է առաստաղին, կան տուժածներ

Eurowings ավիաընկերության չվերթի ընթացքում ուժեղ օդային ցնցումների հետևանքով տուժել է հինգ մարդ։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին՝ Ռոդոսից Քյոլն իրականացվող թռիչքի ժամանակ։

157 ուղևոր տեղափոխող Airbus A320-ը բարձրություն հավաքելիս հայտնվել է մոտակայքով անցնող Emirates ինքնաթիռի թողած օդային հորձանուտների գոտում, ինչը հանգեցրել է ուժեղ ցնցումների։

Այդ ինքնաթիռը Դուբայից ուղևորվում էր Լոնդոնի Հիթրոու և գտնվել է մոտ 14 կիլոմետր առաջ։

Ցնցումների հետևանքով բորտուղեկցորդուհին բախվել է առաստաղին, ևս չորս ուղևոր ստացել են թեթև վնասվածքներ։

Օդաչուները դադարեցրել են բարձրացումը և շարունակել թռիչքը դեպի Քյոլն, որտեղ վայրէջքից հետո տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն և տեղափոխվել հիվանդանոց։

Կիսվեք ձեր էջում