Մամուլ

Ուժեղացված հսկողություն Մետրոյում. ուղևորներին հանել են վագոններից

Ուժեղացված հսկողություն Մետրոյում. ուղևորներին հանել են վագոններից

Քիչ առաջ Երևանի Մետրոպոլիտենում արտառոց իրավիճակ էր: Մեզ հայտնի դարձավ, որ Մետրոյի Բարեկամություն կայարանում ուղևորներին հանել են վագոններից:

Ուղևորներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինչ-որ հոտ են առել և զգուշացրել Մետրոյի աշխատակիցներին: Ուղևորները վագոնի ներքևի հատվածում ծուխ են նկատել:

Այնուհետև ոստիկաններն ու աշխատակիցները դուրս են հրավիրել ուղևորներին և ինչ-որ բան փնտրել: Անվտանգությունից ելնելով՝ թույլ չեն տվել 3-րդ վագոնում մարդ նստի:

մետրո

Թե ինչն է եղել պատճառը, մեզ առայժմ հայտնի չէ:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:

Կիսվել նյութով