Մամուլ

Ուժգին երկրաշարժ Հայաստանի սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում

Ուժգին երկրաշարժ Հայաստանի սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում

Քիչ առաջ Երևանում ուժգին ցնցումներ են գրանցվել։ Այս մասին ԱԻՆ-ը պաշտոնական տվյալներ է հաղորդել։

Հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կիսվել նյութով