ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Ուզում եմ սովորեցնել քեզ ընկնել, որ հետո հեշտ կարողանաս ոտքի կանգնել․ Հայկոյի խոսքերը՝ որդուն (Տեսանյութ)

Ուզում եմ սովորեցնել քեզ ընկնել, որ հետո հեշտ կարողանաս ոտքի կանգնել․ Հայկոյի խոսքերը՝ որդուն (Տեսանյութ)

Երգչի «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգից մի փոքրիկ հատված, որը նվիրված է որդուն։

«Ամեն բան խառն է․ ես ուզում եմ պատմել միանգամից։ Չէ, ավելի ճիշտ, ուզում եմ ասել այն կարևորը, որ սովորական օրերին չեմ էլ համարձակվի։

Գիտես, ժամանակը մեր կյանքի ամենաբարդ հանգույցն է։ Ու ներիր ինձ, որ, երբեմն, քեզ դարձնում եմ իմ մեծական ցայտնոտի մասնակիցը ու չեմ տրվում քո մանկական կարևոր գործերին։

Երևի հետո, երբ մեծանաս, հիշողությանդ մեջ կմնան ինչ-որ բաներ, որ ականջի ծայրով լսել էիր։

hayko 1

Ես ուզում եմ սովորեցնել քեզ մարդկանց հետ շփվելու արվեստ կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել․․․ լսել բոլոր մարդկանց, լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկել և վերցնել միայն լավը։

Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»։

Նշենք, որ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այժմ 10 տարեկան է։

 Տեսանյութում Հայկոն՝ որպես հայր, իր խոսքն է ասում 7-ամյա որդուն՝ Արմանին։

Share