Մամուլ

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

Sputnik Արմենիան գրում է․ Սերինե Ղազարյանը՝ անվանի ռուսաստանցի պրոֆեսորներ Միշիկ Ղազարյանի ու Արփիկ Ասատրյանի դուստրը, պատմել է՝ ինչպես է կորոնավիրուսը խլել իր ծնողների կյանքը։

SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակն իսկապես սարսափելի է․ այն քայքայում է թոքերը, ու վարակը կարող է հարվածել ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, այլ նաև լրիվ առողջներին։ Այս մասին լավ գիտի ռուսաստանցի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը։

Ղազարյանների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, Covid-19-ը խլել է նրա ծնողների՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի ու բժիշկ համաճարակաբան Արփիկ Ասատրյանի կյանքը։

Նրանք համապատասխանաբար 72 և 69 տարեկան էին։ Երիտասարդներից շատերը կարող էին նախանձել նրանց խանդավառությանն ու աշխատունակությանը։ Նրանք միշտ եռանդուն ու ակտիվ էին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ղազարյանը պատմեց այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքներին։ Նա հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը, որ իբր իր ծնողները խրոնիկ հիվանդություններ ունեին։

«Ծնողներս էլ չեն վերադառնա, սակայն նպատակս է մնացածին հասցնել, որ վարակն իսկապես սարսափելի է, այն խլում է նաև առողջ մարդկանց կյանքը։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, որ տանը նստելը սարսափելի է։ Տանը նստելը սարսափելի չէ, եթե չեք ուզում դագաղում հայտնվել։ Ուզում եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»,- ասաց Ղազարյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում