Մամուլ

Որ քրեական հեղինակությունն է հետախուզվում. նոր մանրամասներ ԶԱՊ-ի գործից. «Ժողովուրդ»

Որ քրեական հեղինակությունն է հետախուզվում. նոր մանրամասներ ԶԱՊ-ի գործից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով:

Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաեւ քրեական հեղինակություն Գոքորը։

Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նրա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։

Ու այդ ընթացքում իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ Զապի գործով եւ որոշել են նրան կալանավորել, բայց այլեւս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով