Աշխարհ

Որ երկրում ինչքան հայ է ապրում․ տվյալներ ամբողջ աշխարհից

Որ երկրում, ինչքան հայ է ապրում․ տվյալներ ամբողջ աշխարհից։ Time to Analyze հարթակը ուսումնասիրություն է ներկայացրել աշխարհում հայերի թվի վերաբերյալ:

Թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները, լոբբիստական կազմակերպությունները, սփյուռքում գործող առաջնորդարանները, որոշ դեպքերում` միգրացիոն ծառայություններ: Մի քանի երկրներում տվյալները ներառում են նաև էթնիկ հայերի թվերը:

Աբխազիա–48.000

Ալբանիա– 470

ԱՄՆ–1.540.000

Արաբական Միացյալ Էմիրություններ– 3.000

Արգենտինա – 128.000

Ավստրիա– 3.000

Ավստրալիա–85.000

Բելառուսիա–35.000

Բելգիա–11.000

Բոլիվիա– 50

Բրազիլիա– 47.000

Բուլղարիա –8.000

Գերմանիա–47.000

Դանիա– 2.500

Եգիպտոս–4.500

Թուրքմենիա-30.000

Թուրքիա–70.00

Իսրայել– 6.000

Իրաք–10.000

Իրան–240.000

Իսպանիա–8.000

Իտալիա–4.000

Լատվիա–3.000

Լեհաստան–45.000

Լիբանան–130.000

Լիտվա– 2.100

Կանադա–57.000

Կատար–1.800

Կիպրոս – 4.000

Կոլումբիա–500

Հունգարիա–35.000

Հնդկաստան–600

Հունաստան-25.000

Ղազախստան– 25.000

Մալթա–350

Մեքսիկա–500

Մեծ Բրիտանիա- 11.000

Նորվեգիա – 2.500

Նիդեռլանդներ-7.000

Շվեյցարիա–7.000

Շվեդիա-9.000

Չինաստան–200

Չեխիա–15.000

Չիլի–700

Ռուսաստան-1.980.000

Ռումինիա -2.000

Սիրիա– 120.000 (մինչեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմը)

Վենեսուելա-3.000

Վրաստան–249.000 (որից Ջավախում`  110.000)

Տաջիկստան–6.000

Ուզբեկստան–70.000

Ուկրաինա – 100.000

Ուրուգվայ–20.000

Քուվեյթ–12.000

Ֆրանսիա–700.000

Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ն ապրում է Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:

Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում:

Time to Analyze հարթակն առանձին ներկայացրել է նաև նշանավոր հայկական կենտրոնների հայ բնակչության թվերը:

Լոս Անջելես   (ԱՄՆ, Կալիֆոռնիա) – 980.000

Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) – 400.000

Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասեր (Ռուսաստանի Դաշնություն) – 900.000

Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնություն) – 200.000

Բեյրութ (Լիբանան) – 100.000

Փարիզ (Ֆրանսիա) – 95.000

Մարսել (Ֆրանսիա) – 94.000

Գլենդել  (ԱՄՆ,Կալիֆոռնիա) – 85.000

Բուենոս Այրես (Արգենտինա) – 81.000

Բոստոն (ԱՄՆ, Մասաչուսեթս) – 75.000

Թեհրան (Իրան) – 70.000

Լիոն (Ֆրանսիա) – 68.000

Հալեպ (Սիրիա) – 50.000 (մինչև քաղաքացիական պատերազմը)

Կիսվել նյութով