Աշխարհ

Որքան մարդ է հեռացել Ռուսաստանից սկսած սեպտեմբերի 21-ից

Որքան մարդ է հեռացել Ռուսաստանից սկսած սեպտեմբերի 21-ից

Սկսած սեպտեմբերի քսանմեկից, երբ Ռուսաստանում հայտարարվեց մասնակի զորահավաք, այդ երկրից հեռացել է 6-7 հարյուր հազար մարդ։ Այս մասին հայտնում է Forbes-ը, սեփական աղբյուրներին հղում տալով։

Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ հեռացածների թիվը հասնում է մեկ միլիոնի։ Պարբերականը նշում է, որ Պուտինի աշխատակազմում հնարավոր չեն համարում հստակ հաշվարկումը, թե որ մասն է հեռացել բանակային ծառայությունից խուսափելու համար, որ մասը՝ տուրիստական նպատակներից ելնելով։

rusastan lqel

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի մոբիլիզացիա է անցկացվում, և ավելի քան 200 000 մարդ է համալրել զինված ուժեր։

Կիսվել էջում