Աշխարհ

Որքան է կազմում Սիլվիո Բեռլուսկոնիի ժառանգությունը

Որքան է կազմում Սիլվիո Բեռլուսկոնիի ժառանգությունը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ժառանգությունը կազմում է 4 միլիարդ եվրո, հայտնում է Corriere della Sera թերթը:

Բեռլուսկոնիին պատկանում է Fininvest մեդիա խմբի բաժնետոմսերի 61%-ը, մնացածը պատկանում է նրա հինգ երեխաներին։ Fininvest-ի նախագահը Բեռլուսկոնիի դուստր Մարինան է։

Բեռլուսկոնին ունի ավելի քան մեկ տասնյակ վիլլաներ Իտալիայի գրեթե ամբողջ քաղաքներում, բնակարաններ Հռոմում, Միլանում և այլ քաղաքներում:

Corriere della Sera-ն նշում է, որ նա ունեցել է գրանցված երեք նավ։ Բացի այդ, Բեռլուսկոնին հանդիսանում է իտալական «Monza» ֆուտբոլային ակումբի սեփականատերը։

Կիսվել էջում