Աշխարհ

Որքան են կազմում Իսրայելի և Պաղեստինի զոհերն ու վիրավորներն այս պահին

Որքան են կազմում Իսրայելի և Պաղեստինի զոհերն ու վիրավորներն այս պահին

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտական գործողությունները գիշերը շարունակվել են, երկու քաղաքներում պաղեստինցիները պատանդներ են վերցրել և դիմակայում են իսրայելական ուժերին, մեկ այլ քաղաքում գրավել են ոստիկանատունը:

«Համաս»-ի զինյալներն առայժմ անհայտ թվով զինվորականների և քաղաքացիական անձանց են գերեվարել ու տարել Գազայի հատված:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման հետևանքով 256 պաղեստինցի է զոհվել, ևս 1788-ը վիրավոր է:

Օրվա ընթացքում առնվազն 250 իսրայելցի է զոհվել, ավելի քան 1600-ը՝ վիրավորվել, հայտնում է Haaretz-ը։

Կիսվել էջում