Օգտակար

Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

Med.news.am-ը գրում է․ Կորոնավիրուսն առավել հաճախ փոխանցվում է օդով եւ հիվանդ մարդու հետ զրուցելիս: Իսկ իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունը շատ ցածր է, պարզել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի մասնագետները:

Ըստ The Daily Mail-ի՝ վարակվածներն ամեն ժամ միլիոնավոր վիրուսային մասնիկներ են արտաշնչում: Ընդ որում, նույնիսկ նրանք, ովքեր COVID-19-ի որեւէ ախտանիշ չունեն, վտանգավոր են ուրիշների համար:

Միեւնույն ժամանակ, որեւէ մակերեսի հետ շփման միջոցով վարակման հավանականությունը այնքան բարձր չէր, որքան նախկինում կարծում էին: Վարակված մարդկանց կողմից արտաշնչված օդում մոտ 3 անգամ ավելի շատ վիրուսային մասնիկներ կան, քան նրանց հետ շփված առարկաների մակերեսին:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ պարտադիր դիմակների ռեժիմի ներդրումը կարող է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հիմնական միջոցը լինել:

Կիսվել էջում