ՏեսանյութՔաղաքականություն

Որոշ ԶԼՄ-ներ մեզ սևացնելու համար համեմատում են իրենց թալանչի տերերի հետ. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)

Որոշ ԶԼՄ-ներ մեզ սևացնելու համար համեմատում են իրենց թալանչի տերերի հետ. Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այսօր լրատվամիջոցներում, վերլուծական- քաղաքական շրջանակներում քննարկվում էր, թե այդ ում էր խանգարում Գեորգի Կուտոյանը, որ այսպիսի վախճան ունեցավ: Դուք մտածե՞լ եք այդ ուղղությամբ, թե ինչ է տեղի ունենում:

-Իհարկե ես հասկանում եմ՝ ինչու է պարոն Կուտոյանի անժամանակ մահը քննարկումների առիթ դարձել. բնական է՝ մենք գործ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի հետ, և բնական է, որ տարատեսակ տարբերակներ պետք է առաջ քաշվեն և քննարկումներ լինեն, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ շահարկումներն այդքան էլ հաճելի չեն՝ առաջին հերթին նրա ընտանիքի անդամների համար:

Կարծում եմ՝ ուղղակի պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ ցույց կտա քննությունը, մենք դետեկտիվներ չենք, կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ համակողմանի քննություն պետք է տեղի ունենա, վստահ եմ, որ այդպես կլինի և ի վերջո կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել:

-Նրանք, ովքեր ուղղակի շահարկում են, վկայաբերում են նախկին նման միջադեպերը, երբ իշխանությունները երաշխավորել են, վստահեցրել են, որ կբացահայտվի գործը, բայց այդպես չի եղել, և մտավախություն կա, որ նորից այդպես կլինի:

-Ես չեմ կարծում, որ որևիցե պատճառ կա կասկածելու, որ ներկայումս գործող մարմինները շահագրգռվածություն չունեն բացահայտելու: Հակառակը՝ կարծում եմ՝ նույնիսկ իշխանություններին չվստահելու դեպքում, միևնույն է, ոչ մի տրամաբանական պատճառ չի կարող լինել գործը չբացահայտելու համար:

-Կուտոյանը շատ մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետել. համաձայն եք այս մտքի հետ:

-Այո, բնականաբար:

-Բայց վերջին շրջանում քննվող աղմկահարույց որևէ գործով Կուտոյանը չի անցնում, որևէ գործի չի առնչվում, անհասկանալի է դառնում նոր Հայաստանի հետ նրա առանչություն չունենալը:

-Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարել են նախկին իշխանությունների օորոք և ոչ մի գործով չեն անցնում, և կան նախկին պաշտոնյաներ, որոնք անցնում են. չեմ կարծում, որ սա տարօրինակ է:

-Դուք շղթայական կապ տեսնո՞ւմ եք նախկին դեպքերի, օրինակ՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության կամ սպանության հետ և այլն:

-Անշնորհակալ գործ է ինչ-որ տարբերակներ կամ վարկածներ առաջ քաշելը, պետք է սպասենք և տեսնենք՝ ինչ ցույց կտա քննությունը և ինչ կանեն համապատասխան գերատեսչությունները:

-Այսօր արտառոց առաջարկի հանդիպեցի՝ ասում են՝ դեպքի հանգամանքները ստուգելիս չպետք է միայն Հայաստանով սահմանափակվել. միգուցե դրսին էլ այս պահին ձեռնտու չի եղել Գերոգի Կուտոյանը:

-Սովորություն չունեմ տրամաբանություն կառուցել կամ տարբերակներ առաջ քաշել այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին բավարար տեղեկատվություն չունեմ, դրա համար զերծ կմնամ որևիցե տարբերակ առաջ քաշելուց, ինչն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին:

-Նաև նրանց, ովքեր չեն խուսափում այս ողբերգությունն օգտագործել քարոզչական նպատակներով:

-Նրանց խորհուրդ չեմ տալիս, որովհետև նրանք չեն խորշում ամեն ինչ, նույնիսկ մարդկային ողբերգություններն օգտագործել քաղաքական նպատակներով:

-Անդրադառնանք արտաքին հարաբերություններին առնչվող մի քանի հարցերի. հունվարի վերջին սպասվո՞ւմ է արտգործնախարարների հանդիպում, ինչպես ակնարկում են որոշ լրատվամիջոցներ:

-Երբ որ հստակություն կամ պայմանավորվածություն լինի, կիմանանք այդ մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով