ՄամուլՏեսանյութ

Որոնք են Դելտա շտամի ախտանշանները երեխաների շրջանում (Տեսանյութ)

Որոնք են Դելտա շտամի ախտանշանները երեխաների շրջանում (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Դելտա շտամի ի հայտ գալուց հետո ամեն 5-րդ երեխայի մոտ նկատվում է աղեստամոքսային տրակտի ախտահարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։

Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում 2 տոկոս երեխաների մոտ նկատվել են աղեստամոքսային ախտահարման բացառիկ դեպքեր։ Բայց դելտա շտամի ի հայտ գալուց հետո այս ցուցանիշն աճել է՝ հասնելով 20 տոկոսի։ Այսինքն ամեն 5-րդ երեխայի մոտ ախտորոշվել է աղեստամոքսային տրակտի ախտահարում։ Համաճարակաբանն առաջարկել է երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի ախտահարումը առանձնացնել որպես Covid-19-ի ձեւ։

koronavirus

Մասնագետը կարեւոր է համարել նաեւ, որ աղեստամոքսային տրակտի ժամանակ առաջանում է չափավոր տենդ, մկանային ցավեր, անտարբերություն, գլխացավեր, սրտխառնոց եւ փսխում, փորի ցավերը գերակշռում են։ Իսկ փորլուծությունը տեւում է չորս օր։

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա ամռան ամիսներին, երբ հայաստանցի մասնագետները բարձրաձայնում էին երեխաների վարակման դեպքերի ավելացման մասին, առողջապահության նախարարությունը չէր խոսում երեխաների կորոնավարակի դելտա շտամով հոսպիտալացման մասին։

Օրինակ, օգոստոսից սկսած արդեն 600 երեխայի մոտ հայտնաբերվել էր կորոնավարակ՝ դելտա շտամով, եղել են դեպքեր երբ մանկահասակ երեխաները հոսպիտալացվել են արդեն թոքաբորբով, մինչ 30 % թոքերի ախտահարվածությամբ:

Ըստ հայաստանցի մասնագետների՝ դելտա շտամը երեխաների մոտ հանդիպող ախտանշաններն առավելապես ոչ թե շնչառական են, այլ ստոմոքս-աղիքային համակարգն է ախտահարվում։ Իսկ «դելտա» շտամը երեխաների մոտ հաճախ դրսևորվում է լուծի, փսխումների ու ջերմության բարձրացման ախտանշաններով։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում