Աշխարհ

Որդերը կարող են օգնել Մարսը բնակեցնելու հարցում

Որդերը կարող են օգնել Մարսը բնակեցնելու հարցում։ Նոր հետազոտությունը պարզել է, որ Մարսը բնակեցնելու մարդկանց մեծագույն ցանկության իրականացման համար կարող են օգնության գալ փոքրիկ որդերը:

Գիտնականների 12 սերունդներ միջազգային տիեզերական կայանում հետևել են Caenorhabditis elegans կոչվող միկրոսկոպիկ որդերի զարգացմանն ու բեղմնավորմանը: Նրանք հայտնում են, որ այս որդերի ուսումնասիրությունը կարող է մարդկանց հնարավորություն տալ վերջապես կատարել դեպի Մարս երկարատև և վտանգավոր ճանապարհորդությունը:

Հետազոտողներն ասում են, որ նման որդերը կարողացել են դիմանալ Երկրի ստորին ուղեծրում, ապա արդեն ժամանակն է նրանց տիեզերք ուղարկել:

C. elegans-ին Մարս ուղարկելը կարող է օգնել գիտնականներին պարզել, թե որքան վտանգավոր է բարձր ճառագայթումը տիեզերքում, և որքանով է այն վնասակար Մարսի վրա կենդանական աշխարհի համար:

Մեծ Բրիտանիայի Նոթինգեմ համալսարանի պրոֆեսոր Նաթանիլե Շցևզյուկը, ով գլխավորում է հետազոտությունն ասել է, որ Մարսի մինչ այժմ տեղի ունեցած հետազոտությունների ձախողումները թույլ են տալիս կարծել, որ որդերի օգտագործումը հարաբերականորեն ավելի էժան և ապահով փորձարկում է՝ մարդկանց դեպի մոլորակն ուղարկելուց առաջ։

Կիսվել էջում