Մամուլ

Ով ինչ անում է, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի, ես ողջունում եմ. Էդմոն Մարուքյան

Ով ինչ անում է, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի, ես ողջունում եմ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելու հարցի մասին. «Հաշվեք, որ այս լսումները մեր ցույցն է: Ինչ տարբերություն, ֆորմատ է, հարթակ է:

Հարթակը բացել ենք բոլորի համար: Եթե ցույց անենք, խոսելու ենք միայն մենք, կամ նրանք, ովքեր մեզ հետ համաձայն են: Մենք կազմակերպել ենք լսումներ, որտեղ խոսում են բոլոր գրանցվածները: Ելույթների 80 տոկոսի հետ ես հնարավոր է համաձայն չեմ, սակայն հարթակ ենք ստեղծել մարդկանց լսելու համար»:

«Մյուս տարբերակը մարզային այցելություններն են, ինչը ևս մենք անում ենք: Պետք չէ բևեռացնել, ասել, որ պետք է անպայման բոլորը ցույց անեն, կամ լսումներ հրավիրեն, կամ մարզեր գնան: Ով ինչ անում է, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի: Ես ողջունում եմ»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյան

Անդրադառնալով «հողերը ծախած» լինել-չլինելու վերաբերյալ հարցին, Մարուքյանն ասաց.

«Ես ասել եմ, որ հողերը ծախելու վերաբերյալ հայտարարությունների մասով մտահոգություն չունեմ, որովհետև հիմա էլ եմ կարծում եմ, որ հողերը չեն ծախել: Ես պետական դավաճանության, հող ծախելու վերաբերյալ փաստ չունեմ»:

Մարուքյանը համարում է, որ Փաշինյանը ոչ թե իրենց ամբողջական չի ներկայացրել իրավիճակը, այլ պարզապես չի տիրապետել իրավիճակին և հանգստացրել է՝ ասելով, թե ամեն ինչ նորմալ է:

«Մենք էլ չենք մտածել, որ հնարավոր ա իրավիճակից էդքան կտրված լինեն, մտածել ենք, որ ամեն ինչ նորմալ ա»,- հավելեց նա:

Կիսվել էջում