Մամուլ

Ով է վարչապետի նորանշանակ խոսնակը

Ով է վարչապետի նորանշանակ խոսնակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Մանե Գևորգյանը նշանակվել է իր մամուլի քարտուղար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։

Մանե Գևորգյանը սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում։

Նա աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Գևորգյանը նաև աշխատել է ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիր։

 Մանե Գևորգյան
 Մանե Գևորգյան
Կիսվել նյութով