Մամուլ

Ով է ՊԵԿ նոր նախագահը և ում հետ կապեր ունի

Ով է ՊԵԿ նոր նախագահը և ում հետ կապեր ունի

Armlur.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի պաշտոնում։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Դավիթ Անանյանին։

Իսկ ով է Հովհաննիսյանը․

Նշենք, որ Հովհաննիսյանը 2019–ի հուլիսի 1-ից մինչ օրս զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա երեկ ազատվեց այդ պաշտոնից։

Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագրիստորսի կոչում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ՊԵԿ–ից` 2009-10 թվականներին, երբ զբաղեցնում էր ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետի պաշտոնը։

2014-ին աշխատել է ֆինանսների նախարարությունում` որպես իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ, սակայն 2016-ին կրկին ՊԵԿ է վերադարձել ու շարունակել աշխատանքը։

Ունի փաստաբանի արտոնագիր, ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։ Հովհաննիսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով