ՄամուլՔաղաքականություն

«Ովքեր ուզում են հակահեղափոխության քարոզ իրականացնել, պարզապես ի սկզբանե դատապարտված են կործանման»․ Գարսիկ Սաղաթելյան

Գարսիկ Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս օրերին հակահեղափոխական որոշ մարդիկ շարունակ լծված են՝ տարաբնույթ կերպով Հայաստանում ներքաղաքական դաշտը ապակայունացնելու սին փորձեր կատարելով, սակայն եկեք մի պահ հետընթաց հայացք ուղղենք և բնութագրենք նախկինի և ներկայի միջև տարբերությունը:

Այսպես ուրեմն. նախկինում հասարակությունը բացառապես հուսալքված էր և պետական բոլոր ատյաններից որևէ սպասելիք ու հավատ չուներ ապագայի հանդեպ, առավել ևս արդարադատությունից, նախկինում առկա ամենաթողության ու վախի մթնոլորտը այսօր գոյություն չունի, այսօր երկրում քաղաքացիների շրջանում վերածնվել է՝ հույսը ապագայի հանդեպ և ամենակարևոր հարցն այն է, որ մեր հայրենակիցները, որոնք բնակվում են արտերկրում, արդեն դեպի Հայաստան վերադարձի տեսլական ունեն, այլ ոչ թե նախկինի պես միայն երկրից փախչելու խնդիր ունեն:

Այս ամենի վկայությունն այն է, որ վերջերս Լիբանանից բազմաթիվ մեր հայրենակիցներ տեղափոխվում են հայրենիք՝ բնակության և ոչ միայն Լիբանանից, այլև՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից և տարբեր այլ երկրներից մարդիկ ուզում են իրենց հայրենիքում հաստատվել և բիզնես հիմնել, ներդրում կատարել, սա կարծում եմ ձեռքբերում է և այսօր զարմանում եմ, որ որոշ մարդիկ այս փաստերը չտեսնելու են տալիս:

Այն մարդիկ ովքեր այսօր դարձել են խիստ քննադատներ հարց է ծագում բա ինչու՞ նախկինում չէիք աշխատում, ինչու՞ նախկինում չէիք տեսնում խնդիրները, որոնք այսօր եք միայն տեսնում, սա թերևս պարզից էլ պարզ է և մեկնության կարիք չունի: Իսկ հեղափոխությունից հետո սովորաբար այնքան դժվարություններ են ի հայտ գալիս, որ մեկ օրում դրանք լուծելը պարզապես անհնարին է մանավանդ, որ այնպիսի մի համակարգ էր գործել նախկինում, որ չկա մի ոլորտ որտեղ կուտակված խնդիրներ և կոռուպցիա չլինի:

Այնպես որ բոլոր նրանք, ովքեր ուզում են հակահեղափոխության քարոզ իրականացնել պարզապես ի սկզբանե դատապարտված են կործանման, քանզի այս փոփոխությունը հայ ժողովրդի միասնական ու համատեղ պայքարն է և այն այլևս ետնահանջ չունի այլ հակառակը անհրաժեշտ է այս անցումային փուլում ցուցաբերել միասնական վստահություն, կամք և աշխատանք՝ արդյունքներն ամրագրելու և նոր Հայաստանի տեսլականը ավելի ամրապնդելու և կայացնելու համար:

Հ.Գ. այս մասին անդրադարձ կատարելուս առիթը հանդիսացավ այն, որ որոշ մարդիկ ոգևորվել են վերջերս և փորձում են ջուրը պղտորել և հետո էլ ձուկ որսալ»:

Կիսվել նյութով