Մամուլ

«Ովքեր մեր ոտքերից կկախվեն և կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտքերից». Վարչապետ

«Ովքեր մեր ոտքերից կկախվեն և կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտքերից»։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք մտնենք տարեցների խնամքի կենտրոններ ու տեսնենք, թե ինչ պայմաններում ու մթնոլորտում են այդ մարդիկ պահվում բառիս բուն իմաստով։ Սրան պետք է վերջ տալ:

Հեշտ չի լինելու, այնպես չի, որ իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց առնվազն ասելու ենք, որ հուսահատական տրամադրության հետ չենք համակերպվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այնպես չէ, որ այս փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների:

Կիսվել նյութով