Ազատ խոսք

«Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 անձինք». Վարդան Հակոբյան

«Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 անձինք». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ 1999 հոկտեմբերի 27-ից առաջ, կար Մեղրին հանձնելու ծրագիր, ով ինչպես է քվեարկել այդ նախագծին, թե հետո ի՞նչ եղավ դուք կռահեք։

5 կողմ քվեարկողները եղել են նրանք՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀ արտ. գործ. նախարար Վարդան Օսկանյան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյան, խորհրդի քարտուղար Ալեքսան Հարությունյան, ձեռնպահ ՊՆ Վաղարշակ Հարությունյան:

Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝ առանց մեկնաբանությունների…

Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, եւ ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչեւ Նախիջեւան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:

Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:

karen demirchyan

Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը եւ Վազգենը նիստից դուրս եկան հուզված եւ փոխված:

Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ:

Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց:

Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա: Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.

– Կամո, իմացիր, ինձ սպանելու են:Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.

-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են»:

Share