ՄամուլՏեսանյութ

Ովքեր են «Հեղափոխության պահապաններ»-ի հիմնադիր անդամին ծեծի ենթարկողները և ինչ ցուցմունք են տվել (Տեսանյութ)

Ովքեր են «Հեղափոխության պահապաններ»-ի հիմնադիր անդամին ծեծի ենթարկողները և ինչ ցուցմունք են տվել

Armlur.am-ին մանրամասներ հայտնի դարձան, թե «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանի հետ վիճած երիտասարդները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում եւ ինչ են հայտնել իրավապահներին:

Ինչպես հայտնի է, հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։

Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։

Ավելի ուշ Tert.am-ը խոսել էր միջադեպի մասնակիցներից մեկի հոր հետ, վերջինս նշել էր, որ Հայկ Ստեփանյանի տված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ պաշտպան Սասուն Ռաֆայելյանը նշեց, որ համացանցում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նրա խոսքով՝ համացանցում տարածվում է, թե միջադեպի ենթատեքստը քաղաքական է, և իբր Գոռ Բաղդասարյանը հայհոյանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն նա պնդեց՝ իր պաշտպանները երբևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ և չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանին:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում