Շոու-բիզնես

Ովքեր են հայ սրտակեր տղամարդկանց կողակիցները

Ովքեր են հայ սրտակեր տղամարդկանց կողակիցները

Շոու բիզնեսում կան տղամարդիկ, ովքեր միշտ եղել են հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, և հանրության համար բարդ էր պատկերացնել, որ նրանք կարող են երկարատև հարաբերություններ ունենալ։

Սակայն նանցից շատերն արդեն ամուսնացել են և ունեն իրենց ընտանիքը։ Իսկ ովքե՞ր են նրանց կանայք։

Տարիներ առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ ռեփեր Միշոն կարող է ընտանիք կազմել և նվիրված ամուսին լինել, սակայն Սոնան կարողացավ անել այն, ինչ շատերին անհնար էր թվում։

Միշոյին ամենուր տեսնում ենք կնոջ ուղեկցությամբ։

Misho

Արամեն ժամանակին մեծ բում արեց հայկական շոու բիզնեսում և իսկական սրտակեր դարձավ դեռահասների համար։ Սրտակերի համբավ ունեցող երգչի սիրտը գրավեց Աննա Թովմասյանը։

Arame

Խորեն Լևոնյանի մասին էլ էին շատ աղջիկներ երազում, սակայն… Խորենի կյանքում շատ կանայք են եղել, նա  երկու անգամ ամուսնացել է։ Այժմ դերասանն ամուսնացած է դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ, ու կարծես թե, այս անգամ շատ ամուր ընտանիք ունի։

Վահե Խանամիրյանին սիրահարված շատ աղջիկներ այդպես էլ չներեցին հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանին՝ Վահեի սիրտը գրավելու համար։ Մեծապես հենց այդ փաստով է պայմանավորված Լիլիթի հանդեպ բացասական վերաբերմունքը։

Lilit 1

Ֆելիքս Խաչատրյանից որևէ մեկը չէր սպասում, որ կարող է ավելի քան 2 ամիս ընկերություն անել միևնույն աղջկա  հետ, սակայն Գոհար Պարույրյանին հաջողվեց գրավել նրան ու արդեն  մի քանի տարի է՝ նրանք միշտ և ամենուր միասին են։

Feliqs

Սուրեն Փահլևանյանը ևս շատ աղջիկների էր խենթացնում, սակայն նրան խենթացրեց հաղորդավարուհի Յանա Դանիելյանը։ Ակումբային կյանքի սիրահար Սուրենին շատերը չէին պատմկերացնում ինչ-որ մեկի մշտական ուղեկցությամբ, սակայն Յանան կարողացավ անել այն, ինչ շատ աղջիկներին անհնար էր թվում։

Suren

Հաղորդավար Արամ Չախոյանին շատերը համարում են տղամարդու իդեալ. նրա կեցվածքը շատ գրավիչ է։ Արամը կնոջ իր իդեալին գտավ Աննայի մեջ, ում հետ ամուսնացավ 2014  թվականին։

հայ սրտակեր տղամարդկանց կողակիցները
Կիսվել նյութով