ՄամուլՔաղաքականություն

Ովքեր են Հայկ Մարությանի թիմում

Ովքեր են Հայկ Մարությանի թիմում

Ես Հայկ Մարությանի հետ մասնակցելու եմ ընտրություններին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կտեսնենք թիմում՝ նա նշեց, որ երբ խոսքը գնում է թիմի մասին, նախ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իր հետ անցել են դժվարությունները և մնացել են իրեն հավատարիմ։

«Ես տեսա Օվսաննա Հովսեփանի հայտարարությունը, ով գրել էր, որ իրեն առաջարկվել է, բայց ինքը հասկացել է, որ իրենը չէ քաղաքականությունը և միայն սատարելու է մեզ, գիտեմ, որ կանաչապատման հարցերով զբաղվող Քրիստինե Վարդանյանը նույնպես կարող է լինել մեր թիմում, բայց վերջնական ցուցակ այս պահին չկա, որովհետև մենք մինչև վերջերս վստահ չէինք, որ կգնանք ընտրությունների։

Այս պահին ես չեմ կարող վերջնականապես ասել, թե էլ ովքեր կլինեն մեր ցուցակում, որովհետև ցուցակը դեռ չկա»,- ասաց Աբգարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ նա պատասխանեց, որ այդ կուսակցության անդամները երիտասարդներ են, և հիմնականում իրենք նրանց ճանաչում են «Մենք ենք տերը մեր երկրի» շարժումից։

«Այսինքն, նրանք եղել են քաղաքացիական պայքարի նույն տիրույթում, ինչ Հայկ Մարությանը։ Կարծում եմ սա է եղել հիմնական պատճառը, թե ինչու ընտրվեց հենց այս կուսակցությունը»,- նշեց նա։

Աբգարյանն ընդգծեց, որ իրեն շատերը հիշում էին, որպես «այն կին, ով պաշտպանեց Հայկին», ուստի իրեն շատ էին հարցնում, թե մասնակցելո՞ւ է Մարությանը , թե՞ ոչ. «Շատերն ասում էին փոխանցեք՝ թող գա, տեսեք ինչ վիճակում է քաղաքը։

Իրեն նույնպես փողոցում մարդիկ դիմում էին։ Կարծում եմ սպասում կար, այս պահին էլ ոգևորություն կա, մարդիկ գրում են՝ ինչպե՞ս օգնենք, պատրաստ ենք լինել ձեր կողքին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում