Մամուլ

Ոստիկանությունը մեկ միլիարդ դրամանոց ցանց է գնել

Ոստիկանությունը մեկ միլիարդ դրամանոց ցանց է գնել

Hraparak.am-ը գրում է․ Ոստիկանության կատարած գնումներից տեղեկանում ենք, որ մայիսի 2-ին ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ, և գնել է ռադիոցանց, որի արժեքը կազմում է 1 միլիարդ 112 մլն դրամ։

Գնման պայմանագրում նշված չէ, թե այդ ինչ ռադիոցանց է, որ այդքան գումար արժե, և ինչի համար է այն պետք ոստիկանությանը, տեխնիկական բնութագրի հատվածը դատարկ է։

Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ոստիկանությանը, խնդրելով պարզաբանել այդ գնման անհրաժեշտությունն ու «ռադիոցանցի» գործառնական նշանակությունը։

Կիսվել էջում