Մամուլ

Ոստիկանությունը կառավարության մասնաշենքի մոտից բերման է ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանությունը կառավարության մասնաշենքի մոտից բերման է ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի եւ Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նրանց թվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: 

pashinyan

Հատկանշական է, որ ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք:

Բերման ենթարկելուց առաջ ոստիկանները չզգուշացրեցին, որ պետք է ակցիան դադարեցնել:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Կիսվել նյութով