ՄամուլՏեսանյութ

Ոստիկանության հատուկ ջոկատի գործողությունները Մասիսի քաղաքապետարանի շենքում (Տեսանյութ)

Ոստիկանության հատուկ ջոկատի գործողությունները Մասիսի քաղաքապետարանի շենքում (Տեսանյութ)

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքից:

Օգոստոսի 19-ի ուշ երեկոյան Մասիսի քաղաքապետարան զինված անձ էր ներխուժել։ Նրա հետ բանակցություններ են տարվել, բարձրախոսով նրան է դիմել նաև մայրը, սակայն տղամարդը չի արձագանքել։

Ոստիկանությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

qnnchakan vostikanutyun masis

Տեսնելով, որ Է. Մարգարյանը չի պատասխանում անգամ մորը, տեղում որոշվում է՝ հնարավոր հետագա գործողությունները կանխելու նպատակով ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանական հատուկ ջոկատը մտնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի շենք ու ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատասենյակում՝ նրա գրասեղանի մոտ եղած աթոռի վրա, հայտնաբերում են Է. Մարգարյանին՝ մահացած վիճակում։

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

 Մանրամասները ստորև տեսանյութում

Կիսվել էջում