ՄամուլՏեսանյութ

Ոստիկանների հետ միջադեպի արդյունքում վատացել է Իշխան Սաղաթելյանի ինքնազգացողությունը (Տեսանյութ)

Ոստիկանների հետ միջադեպի արդյունքում վատացել է Իշխան Սաղաթելյանի ինքնազգացողությունը (Տեսանյութ)

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ «Դիմադրության» շարժման մասնակիցների միջեւ բախումների հետեւանքով պատառոտվել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը:

Նա հևում էր, ոստիկանները Սաղաթելյանին հեռացրին շենքի մոտից, նա նստեց մետրոյի Հանրապետության հրապարակ մուտքի մոտ, ջուր խմեց, ջուրը լցրեց գլխին:

ishxan 1

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով