Մամուլ

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերին սպանություն կատարողին

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերին սպանություն կատարողին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ժամեր շարունակ եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, կասկածելի վայրերում, աշխատանքները կատարել են անգամ Արմավիրի մարզում գտնվող անանցանելի վայրերում՝ սարերում, ձորերում, նույնիսկ 10-15 կմ հատվածներ ոտքով են անցել, ինչի արդյունքում էլ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 45-ամյա Արման Գրիգորյանին:

Վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ անձի առևանգման և այսօր փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է կատարված սպանությունն ու սպանության փորձը, այլև հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը:

Հայտնաբերված Ա. Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն Ա, Բադոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, այլ նաև երեկ՝ մայիսի 10-ին, Արմավիրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին հրազենով սպանելու մեջ, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից փախնում է ու կատարում է սպանության փորձ՝ այս անգամ Ա․ Բադոյանի նկատմամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Գրիգորյանը աշխատում է Էջմիածին քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր:

Կիսվել էջում