Մամուլ

Ոստիկանները հայտնաբերել են «Individuum Casting Production» գրասենյակի վրա հարձակվողին

Ոստիկանները հայտնաբերել են «Individuum Casting Production» գրասենյակի վրա հարձակվողին

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ մայիսի 9-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արա Հակոբյանին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս կասկածվում է մայիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խանջյան 13 հասցեում գործող «Individuum Casting Production» գրասենյակից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ԱՆ նախարարի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գիշերը անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:

Կիսվել նյութով