Մամուլ

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է աղմկահարույց դեպքով հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է աղմկահարույց դեպքով հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ ցանկացած քրեորեն պատժելի արարք կատարած հետախուզվող ուշ, թե շուտ հայտնաբերվելու է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում էլ քրեական հետախույզները Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Ավետիսյանին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ներգրավված է եղել որպես մեղադրյալ։ 

Նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում։ Եվ մի քանի տարի նա իրեն զգացել է «ինչպես ձուկը ջրում»։ Սակայն ոստիկանության ծառայողները հսկայածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում կարողացան ճշտել նրա գտնվելու վայրը։

Ու երեկ էլ դրական արդյունքի հասան։ Ու առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Գ․ Ավետիսյանը հայտնաբերվեց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Շենգավիթի բաժնից այնուհետև ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիետի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դեռ հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի ընդհանուր իարավասության դատարան էր դիմել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեր 2-ամսյա կալանքը, ինչը դատարանը բավարարել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2019թ օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

51-ամյա Սահակ Վարդանյանը և Երևան քաղաքի Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։Որոշ ժամանակ անց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Հ. Առաքելյանը, գիտակացության չգալով, մահացել է։

Կիսվել նյութով