Մամուլ

Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում. Հրայր Թովմասյան

«Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Այս պահին Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվում:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն, ում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում, հենց Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Վահե Գրիգորյանը նաև ասաց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են։

Կիսվել նյութով