ՄամուլՏեսանյութ

Ողբերգական վթարից ժամեր առաջ (Տեսանյութ)

Ողբերգական վթարից ժամեր առաջ (Տեսանյութ)

Oragir.news-ը գրում է․ Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ, որտեղ «Համշեն տուր»-ի զբոսավար Մուշեղ Էլոյանը, ով նույնպես մահացել էր օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից, պատմում է Արևմտյան Հայաստանի մասին։

Մուշեղը նշում է, որ Արևմտյան Հայաստանի հետ իր կապը եղել է փոքրուց, երբ իր հայրիկի քեռին բարձրացել է Արարատ լեռան գագաթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են Համշեն տուր ընկերության՝ Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի 11 անդամները՝ այդ թվում նաև վարորդը և զբոսավարը, իսկ մյուսները ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում