Մամուլ

Ողբերգական դեպք. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Ողբերգական դեպք. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարկ Վարկի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված հասցեում հրդեհ է, և կան այրված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած հրշեջները նշված փողոցի 17/1 տանը հայտնաբերել են 2 ծխահարված դի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Բարեյանի գլխավորությամբ։

shtap ognutyun

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ալեքյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 64-ամյա Հովիկ Ղ-ն և 67-ամյա Սիրվարդ Չ-ն ծխահարվել են էլեկտրասալիկի հալվելու հետևանքով։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։

Կիսվել էջում