Մամուլ

Ողբերգական դեպք Վանաձորում․ հայրը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 16-ամյա տղայի դին

Ողբերգական դեպք Վանաձորում․ հայրը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 16-ամյա տղայի դին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։

shtap ognutyun di

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։

Կիսվել նյութով