Մամուլ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. լիցքավորողը տեղում մահացել է (ֆոտո)

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. լիցքավորողը տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

gazalcakayan paytyun
Կիսվել էջում