Մամուլ

Ողբերգական դեպք ՀՀ ֆինանսների նախարարությունում․ հայտնաբերվել է նախարարության աշխատակցի դին

Ողբերգական դեպք ՀՀ ֆինանսների նախարարությունում․ հայտնաբերվել է նախարարության աշխատակցի դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի շտապօգնության 08 խումբը կանչով մեկնել է Մելիք Ադամյան փողոց 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարություն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Ալիսա Ա-ն է, ով նույն օրը, ժամը 13։10-ի սահմաններում Ֆինանսների նախարարության վարչական շենքում աստիճաններից վայր է ընկել և գլուխը հարվածել բազրիքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել նյութով