Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է 15-ամյա առաքիչի վարած մոպեդին․ վերջինս տեղում մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է 15-ամյա առաքիչի վարած մոպեդին․ վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեցաված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ֆելիքս Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Ավագյանը։

shtp ognutyun meqena

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Սամվել Սամվելյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Kia մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է բախման տեղից մոտ 800 մետր հեռավորության վրա։

Ու վարորդի անվտանգությունը պահպանելու նպատակով գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի հանձնարարականով՝ պարեկները նրան վերցրեցին իրենց հսկողության տակ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կողաշրջված մոպեդը տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում և առաքում կատարելիս է եղել։

Կիսվել էջում