Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում. սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում. սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի չորրոդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:  Հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի դին և մոտեցրել դիատարին:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Share