Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկել

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

hivandanoc

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, ով ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում, և նշված անձինք գտնվելիս են եղել իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկում, որտեղ եղել են պատշգամբում, ու հենվելով թիթեղյա հատվածին՝ այն պոկվել է, ինչի հետևանքով էլ ընկել են ցած։

Կիսվել նյութով