Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարները 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից դուրս են բերել տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարները 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից դուրս են բերել տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 18 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

diak krunk

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Հրշեջները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին և մոտեցրել դիատարին։  Տեղում աշխատել են նաև ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել նյութով