Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտայում տղամարդը նստարանին հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտայում տղամարդը նստարանին հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին, ովքեր ծառայության մեջ են գտնվել Մաշտոցի պողոտայում, ու հայտնել, որ նշված պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և, կարծես՝ հանկարծամահ է եղել։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։

hankarcamah

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կիսվել էջում