Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ անհետ կորած 18-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

Ողբերգական դեպք Երևանում․ անհետ կորած 18-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։

kievyan kamurj hrazdan

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել ավագ պարեկ Գագիկ Ասլանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում՝ խցանում չլինելու համար։

Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվել նյութով