Մամուլ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 46-ամյա տղամարդը «Ֆիլիպ» անունով ցլիկի հարվածից խուսափելու համար ընկել է 5,5 մ խորությամբ փոսի մեջ ու մահացել

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 46-ամյա տղամարդը «Ֆիլիպ» անունով ցլիկի հարվածից խուսափելու համար ընկել է 5,5 մ խորությամբ փոսի մեջ ու մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Մ.-ն է:

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը իրեն պատկանող մսի վաճառակետի հետնամասում ցուլ մորթելիս է եղել, երբ ցլիկի հարվածից խուսափելու համար հետ-հետ է գնացել և անզգուշաբար ընկել շինարարական աշխատանքների նպատակով փորված մոտ 5,5 մ խորությամբ փոսի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվել է նաև, թե որ ցիլիկի հարվածից է փորձել խուսափել Ա․ Մ.-ն: Ցլիկին գյուղում ավելի շատ ասում էին «Ֆիլիպ» ցլիկ:

Կիսվել նյութով