Մամուլ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական տղայի դի

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական տղայի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Նարեկ Ա.-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել էջում