Մամուլ

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 44-ամյա վարորդը Niva-ով բախվել է պարսպին․ բժիշկներն արձանագրել են նրա մահը

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 44-ամյա վարորդը Niva-ով բախվել է պարսպին․ բժիշկներն արձանագրել են նրա մահը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Արարտում հայտնի «տեխասմոտրի» մոտ «Բուռավոյի ճանապարհ», որտեղ Niva մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

nive vtar

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Հ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան փողոցից դեպի Արարատ քաղաքի «Շիֆեռի գործարան» տանով ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել «Պանելի գործարանի» պատին։Ժամանած բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Վաչե Թովմասյանն ու Միշա Հակոբյանը։Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը, հնարավոր է՝ վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։

Կիսվել էջում