Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկոոսյանի գլխավորությամբ։

shtap ognutyun

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանն ու պարեկ Արկադի Մարտիրոսովը, որպեսզի խցանում չառաջանա։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Դ. Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Կիսվել էջում