Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. 35-ամյա տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք՝ Երևանում. 35-ամյա տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

davtashen kamurj di

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ռոման Մախմուդյանի, Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Կ-ն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։

Կիսվել նյութով